ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր զրուցել է Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցները քննարկել են հայ-իսրայելական առկա հարաբերությունները և հեռանկարները:
Անդրադարձ է կատարվել նաև Սուրբ Հողում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությանն առնչվող հարցերին։