«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը հանդիպման ժամանակ ծանր վնասվածք է ստացել. նա վիրահատվել է

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. VBET Հայաստանի գավաթի առաջնությանշրջանակում կայացած «Նորավանք» – «Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ պաշտպան Դիեոգո Բարբոսան կյանքին սպառնացող ծանր վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Երեկ «Նորավանք» – «Արարատ-Արմենիա» խաղի ժամանակ մեր թիմի պաշտպան Դիեոգո Բարբոսան կյանքին սպառնացող ծանր վնասվածք էր ստացել և, տեղափոխվելով հիվանադանոց, վիրահատվել։
Ցավով ցանկանում ենք նշել, որ վնասվածքի լրջությունը հարցականի տակ է դնում նրա հետագա ֆուտբոլային գործունեությունը։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև»,- նշված է հաղորդագրության մեջ։