Վարոս Սիմոնյանը նշանակվել է ԵԱՏՀ ներքին շուկաների և տեղեկատվական հարցերով նախարար

Վարոս Սիմոնյան. Արխիվային լուսանկար
Այս պաշտոնում Սիմոնյանը կփոխարինի Գեղամ Վարդանյանին, ով լիազորությունները դադարեցնելու դիմում էր ներկայացրել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Վարոս Սիմոնյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար):
Տեղեկությունըմամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԵԱՏՀ պաշտոնական ներկայացուցիչ, ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան:
ՀՀ տրանսպորտային միջոցների տեխնիկական անձնագրերը կներառվեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում
«Վարոս Սիմոնյանն այսօրվանից աշխատանքի է անցել որպես կոլեգիայի նոր անդամ։ Նրա նշանակման մասին որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից՝ Հայաստանի առաջարկության հիման վրա»,- ասաց Մալկինան:
Նոր պաշտոնում Վարոս Սիմոնյանը կփոխարինի Գեղամ Վարդանյանին, ով լիազորությունները դադարեցնելու դիմում էր ներկայացրել:
Վարոս Սիմոնյանն ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը: Ինչպես նաև ուսանել է Բրեդֆորդի համալսարանում (Մեծ Բրիտանիա): Երկար տարիներ գիտական գործունեություն է իրականացրել և դասախոսել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում:
Նոր ԵՏՀ նախարարն աշխատանքի մեծ փորձ ունի պետական մարմիններում և միջազգային համագործակցության բնագավառում:
2019 թվականի օգոստոսից Վարոս Սիմոնյանը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ մի քանի տարի շարունակ եղել է Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչը (ատաշե):