Տավուշի հենակետերից մեկում 20-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում զինծառայողի դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Նոյեմբերի 24-ին` ժամը 14։50-ի սահմաններում, մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Քննություն է տարվում դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
Կալանավորվել են Ճամբարակի զորամասում մահացած զինվորի երկու ծառայակիցները
ՀՀ պաշտպանության նախարարությունը զորակցություն է հայտնում Սուրեն Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Ժամկետային զինծառայող Սուրիկ Սաֆարյանի սպանության դեպքով հարուցվել է քրգործ