«Տաթև» կրթահամալիրում աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացվածները 4-ն են

Հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Տաթև» կրթահամալիրում նոյեմբերի 23-ին երեխաները կերել են «Կեսար», «Վինեգրետ» աղցաններ և հավով ու լավաշով ուտեստ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. «Տաթև» կրթահամալիրում աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված երեխաների թիվը հասել է 4–ի։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

«Նոյեմբերի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ երեխաներից 2-ը գտնվում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, 2-ը` «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։ Նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Նոր դեպքեր չեն արձանագրվել»,– նշեց ՀՎԿԱԿ–ից։

Կենտրոնից հայտնում են նաև, որ նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում հասարակական սննդի կազմակերպություններից աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված հիվանդներից բուժումը շարունակում է 3-ը, նրանց վիճակը նույնպես գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Նոր դեպքեր չեն արձանագրվել։
Հիշեցնենք, որ «Տաթև» կրթահամալիրում նոյեմբերի 23-ին երեխաները կերել են «Կեսար», «Վինեգրետ» աղցաններ և հավով ու լավաշով ուտեստ։
Շմոլ գազից թունավորման կասկածանքով 3 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
Նոյեմբերի 23-ին նաև թունավորման դեպք էր գրանցվել Երևանյան ռեստորաններից մեկում` ենթադրաբար թռչնամսից։ Տեղեկությունը հայտնում են Burgery Angus & more սննդի կետից։ Ստուգումներով պայմանավորված՝ տվյալ ռեստորանը ժամանակավորապես փակ է։