Սրանք երջանկության արցունքներ են. Գոհար Ավետիսյանը 4 ամսում 24 կգ նիհարել է

Գոհարը չի թաքցնում, որ իր երազանքի կազմվածքն ունենալու համար պլաստիկ վիրահատությունների է դիմել, սակայն կարճ ժամանակ անց նորից սկսել է գիրանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել Instagram–ի իր էջում և հետևորդներին ցույց տվել, թե ինչպես է չորս ամուսում նիհարել 24 կիլոգրամով։
Տեսանյութում դիմահարդարը չի կարողանում զսպել հուզմունքն ու լաց է լինում։
«Իմ առջև նպատակ էի դրել և 4 ամսում նիհարեցի 24 կգ։ Անչափ դժվար էր, ու սրանք երջանկության արցունքներ են»,–տեսանյութին կից գրել է Գոհարը։
Նա չի թաքցնում, որ իր երազանքի կազմվածքն ունենալու համար պլաստիկ վիրահատությունների է դիմել, սակայն կարճ ժամանակ անց նորից սկսել է գիրանալ։
Գոհարին, սակայն, հաջողվել է ժամանակին կանգ առնել. նա խստորեն հետևել է իր սննդակարգին։ Ջանքերը հանգեցրել են նրան, որ նա 24 կգ–ով նիհարել է։ Գոհարի խոսքով` այժմ ինքը հեշտությամբ կարող է 42 չափսի հագուստ հագնել, ինչը նախկինում անհավանական էր թվում։
Ֆենոմենալ արդյունք. Գոհար Ավետիսյանը ցույց է տվել` ինչքան է նիհարել
Հիշեցնենք` Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ նա ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։
«Ասեք, որ շքեղ է». Գոհար Ավետիսյանը շպարել է Օլգա Բուզովային
16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։
Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։
Գոհար Ավետիսյանը կրկին նիհարել է. նա լողազգեստով լուսանկար է հրապարակել