Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան բերվել են մարտական վիճակի. ՀՕՊ վարժանք է անցկացվել

Զինծառայողները կատարել են իրենց գործառութային պարտականությունները՝ ցուցաբերելով մասնագիտական բարձր գիտելիքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Զինված ուժերի ՀՕՊ N զորամասում նոյեմբերի 22-24-ն անցկացվել են «Ռադիոլոկացիոն հանգույցի մարտավարական գործողությունները պաշտպանական օպերացիայում» թեմայով մասնագիտական վարժանքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հայաստանում ՀՕՊ վարժանքներ են անցկացվել
Զորամասի ՀՕՊ միջոցները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են դաշտային կառավարման կետեր, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան բերվել են մարտական վիճակի։ Բացի այդ, ստուգվել են նաև ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը, հրամանատարների մասնագիտական կարողությունները։
ՊՆ զորամասերից մեկում կրակի կառավարման վարժանքներ են անցկացվել
Ըստ առաջադրված խնդիրների` զինծառայողները կատարել են իրենց գործառութային պարտականությունները՝ ցուցաբերելով մասնագիտական բարձր գիտելիքներ ու պատրաստվածություն։