Սերգեյ Շոյգուն շնորհավորել է Սուրեն Պապիկյանին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության Սուրեն Պապիկյանին, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Պապիկյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող հարցեր
Համոզմունք եմ հայտնում, որ Ձեր գործունեությունն այս բարձր և պատասխանատու պաշտոնում կնպաստի մեր երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանը՝ ի շահ խաղաղության և միջազգային անվտանգության»,-մասնավորապես նշված է ուղերձում։
Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել նոյեմբերի 15-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Արշակ Կարապետյանին։