ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի առողջապահության նախարարությունն այսօր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է գրանցել, որը նախատեսված է 12-17 տարեկան երեխաների համար։
Դեռահասներին կպատվաստեն ծնողների համաձայնությամբ կամ իրենց իսկ թույլտվությամբ, եթե նրանք 15 տարեկանից բարձր են, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ խորհրդակցության ժամանակ ասել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։
Նա նաև հայտնել է, որ «Սպուտնիկ Մ»–ն քաղաքացիական շրջանառության մեջ կդրվի դեկտեմբերի վերջին։
Հայտնի է, որ մի շարք երկրներ արդեն սկսել են երեխաների պատվաստման գործընթացը։ Ռուսաստանում «Սպուտնիկ Մ» պատվաստանյութը կլինիկական փորձարկումներ էր անցնում, ինչը դրական արդյունք է տվել։ ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովն ավելի վաղ հայտարարել էր` գերատեսչությունը չի քննարկում այն հարցը, որ դպրոցներ թույլ տան հաճախել միայն կորոնովիրուսի դեմ պատվաստված երեխաներին։