Պուտինը Միշելին ասել է` ինչ հարցեր են քննարկվելու Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման ժամանակ

Վլադիմիր Պուտին. Արխիվային լուսանկար
Շառլ Միշելի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին հայտնել է, թե ինչ հարցեր են քննարկելու նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ, տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը` հավելելով, որ Պուտինն ու Միշելը հեռախոսազրույց են ունեցել:
ՌԱԴԻՈ
Ի՞նչ սպասել Փաշինյան–Ալիև բրյուսելյան հանդիպումից
«Շառլ Միշելի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հարցով 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Մասնավորապես, խաղաղ կյանքի հաստատման, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման մասին է Պուտինը խոսել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ի դեպ, հենց այդ հարցերն են նախատեսվում քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր` Սոչիում կայանալիք հանդիպմանը սահմանազատման հարցը կքննարկվի։
Ի դեպ, Փաշինյանն ու Ալիևը նաև համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։