Նոյեմբերի 24-ից Կապանում երկու նոր երթուղի է գործելու

Կապան
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ճակատեն–Կապան տրանսպորտային հաղորդակցությունն անվճար է լինելու քաղաքացիների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզում այսօրվանից երկու նոր երթուղի է գործելու` Կապան–Ճակատեն–Կապան և Կապան–Մեղրի–Ներքին Հանդ–Ճակատեն–Կապան։ Տեղեկությունը հայտնում է Կապանի համայնքապետարանը։
Նոր երթուղիների սպասարկումն իրականացվելու է ամեն օր։
Կապան–Ճակատեն–Կապան երթուղին գործելու է հետևյալ ժամանակացույցով`ժամը 8։00–ին, 12։00-ին և 16։00-ին ավտոմեքենան Ճակատենից կշարժվի դեպի Երկաթուղայինների 5-րդ նրբանցք (թունելի մոտ), իսկ ժամը 10։00–ին, 14։00-ին, 18։00-ին Երկաթուղայինների 5-րդ նրբանցքից (թունելի մոտ) դեպի Ճակատեն։
Կապան–Մեղրի–Ներքին Հանդ–Ճակատեն–Կապան երթուղին էլ կսպասարկվի ժամը 07։30-ից` սկիզբը` Կապանից (5 համարի կանգառ), այնուհետև Ճակատենում կանգառը կլինի վարչական շենքի մոտ, ժամը 10։30-ին էլ մեքենան կշարժվի Ճակատենից դեպի Կապան։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբը նոր տրանսպորտային միջոցներ է ձեռք բերել, որպեսզի Ճակատեն–Կապան տրանսպորտային հաղորդակցությունն ապահովվի։ Այն լինելու է անվճար։
ՌԱԴԻՈ
Ինչո՞ւ «Նովէյր» ավիաընկերությունը հրաժարվեց իրականացնել Երևան-Կապան-Երևան չվերթերը