«Կոչ եմ անում պատմաբաններին, գրողներին, նկարիչներին միանալ մեզ». Կարին Տոնոյան

Կարին Տոնոյան
«5165» շարժման հիմնադիրը վստահ է` հասնելու են հաղթանակի ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության հրապարակում մեկնարկել է «5165» շարժման բողոքի ակցիան, մասնակիցները պահանջում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակի սահմանազատման մասին ստորագրվելիք փաստաթուղթը։
Շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը հայտարարեց, որ պայքարելու են նախ հանուն ներքին հաղթանակի, հետո արդեն` արտաքին։ Նրա խոսքով` հաղթանակին անպայման հասնելու են։

«Մեզ հարցնում են, թե ով է մեզ կառավարում։ Ես հայտարարում եմ, որ մեզ եռագույնն է կառավարում։ Մեզ հարցնում են նաև, թե ինչու դիրքեր չեք գնում, ես էլ ասում եմ` անձամբ ես պատրաստ եմ գնալ դիրքեր և սպանել գոնե մեկ թուրքի. դա իմ որդու վրեժը կլինի»,–ասաց Տոնոյանը։

Նա դիմեց պատմաբաններին, գրողներին, նկարիչներին, զինվորների ծնողներին միանալ իրենց։ Տոնոյանը նշեց, որ իրենք շատ ասելիք ունեն, սակայն մարդկանց չեն ուզում հոգնեցնել. պետք է տարբեր մարդիկ միանան շարժմանը և ելույթներով հանդես գան։
Տոնոյանը նշեց, որ գործ անողն է սխալվում, և ովքեր իրենց մեղադրում են ինչ–ինչ հարցերում, թող հրապարակ այցելեն և ավելի ճիշտ քայլեր անեն։
Բողոքի ակցիան շարունակվում է։
«Նահանջել չկա». Ազատագրական շարժման անդամներին մետրոյի մոտից տարել են ոստիկանություն
Հիշեցնենք` նոյեմբերի 22-ին, վաղ առավոտից մի շարք ուժեր բողոքի ակցիաներ էին իրականացնում Երևանի Տիգրան Մեծ, Բաղրամյան, Արշակունյաց, Մյասնիկյան պողոտաներում։ Ժամը 17։00–ին նրանք միասնական հանրահավաք իրականացրին Հանրապետության հրապարակում։
Հանրահավաքներ ու երթեր անցկացվեցին նաև նոյեմբերի 23-ին։
Հայաստանում ընդվզման ֆորմատն ընդլայնվում է. քաղտեխնոլոգն ասել է` ինչով է դա պայմանավորված
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կանխել սահմանագծման և սահմանազատման ցանկացած հակահայկական ծրագիր, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, լիարժեք զինել առաջնագիծն ու պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը։
Փաշինյան, ինչո՞ւ ես վախենում, դուրս արի. վարչապետն այդպես էլ չեկավ հրապարակ