ՀՀ ամենամեծ մահճակալային ֆոնդ ունեցող քովիդ կլինիկային ժամանակակից ռենտգեն սարք են նվիրել

ԵՄ և ԱՀԿ-ը ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին են տրամադրել ռադիոլոգիայի սենյակի համար ժամանակակից ռենտգեն սարք (24 նոյեմբերի, 2021թ․). Երևան
Ռենտգեն սարքավորումը թույլ կտա կարճ ժամանակում իրականացնել քովիդ պացիենտների բուժման համար անհրաժեշտ հետազոտությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Եվրոպական միությունը և առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին են տրամադրել ռադիոլոգիայի սենյակի համար ժամանակակից ռենտգեն սարք, տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարությունը։
Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ ԵՄ-ն կանգնած է Հայաստանի և հայ ժողովրդի կողքին՝ միասին պայքարելու կորոնավիրուսի դեմ։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը համավարակի առաջին իսկ օրերից վերապրոֆիլավորվել է քովիդ կլինիկայի և ամբողջությամբ իր տեխնիկական ու մասնագիտական ներուժը ծառայեցնում է քովիդի դեմ պայքարին: Սա մեր ամենամեծ մահճակալային ֆոնդ ունեցող քովիդ կլինիկան է: Այս սարքավորումը թույլ կտա կարճ ժամանակահատվածում և բարձր որակով իրականացնել քովիդ պացիենտների բուժման համար անհրաժեշտ հետազոտությունները»,- ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հայաստանում 70-ամյա դատապարտյալ է մահացել. նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 860-ով և դարձել 335 738: