ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Իրանի մայրաքաղաք Թեհրանում ընթացող ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Թադևոսյանը 87 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ:
Դավիթ Օվասափյանն էլ 130 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ։
Հիշեցնենք, որ 67 կգ քաշային կարգում Սամվել Աղաջանյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ, հունահռոմեական ոճում ոսկե մեդալակիր էր դարձել Կարեն Ասլանյանը: Ազատ ոճայիններից չեմպոնի կոչումը նվաճել էր Արման Անդրիասյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակության կազմի ազատ ոճայիններն ընդհանուր առմամբ նվաճելով 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը (1-ին տեղում Ռուսաստանի Դաշնությունն է, 2-րդում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը):