Բացառության կարգով. «Գազպրոմը» համաձայնել է Մոլդովայի համար հետաձգել գազի դիմաց վճարումը

Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան ավելի վաղ երկրի խորհրդարանին խնդրել էր միջոցներ հատկացնել «Գազպրոմ» ընկերությանը գազի դիմաց պարտքը մարելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. «Գազպրոմ» ընկերությունը համաձայնել է Մոլդովայի համար հետաձգել գազի դիմաց վճարման պարտավորությունը և չդադարեցնել մատակարարումները։ Այդ մասին հայտարարել է գազային հոլդինգի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը, հայտնում է Sputnik-ը։

««Գազպրոմը» բացառության կարգով, բարի կամք ցուցաբերելով և հասկանալով, թե ինչ բարդ իրավիճակում կարող են հայտնվել Մոլդովայի Հանրապետության քաղաքացիները, համաձայնել է կատարել այդ խնդրանքը»,-հայտնել են ընկերությունից։

Նշվում է, որ Մոլդովան լիովին ճանաչում է իր պարտքերն ու «Գազպրոմի» պահանջների օրինականությունը և պարտավորվում է վճարել նոյեմբերի 26-ին:
Ռուսական ընկերությունից նաև հայտնել են, թե հույս ունեն, որ ապագայում Քիշնևն անվերապահորեն կկատարի պայմանագրով նախատեսված իր բոլոր պարտավորությունները։
Եթե 48 ժամից չվճարեն, գազամատակարարումը կդադարեցվի. «Գազպրոմը» զգուշացրել է Մոլդովային
Նախօրեին «Մոլդովագազ» ընկերության ղեկավար Վադիմ Չեբանը հայտնել էր, որ դիմել է կառավարությանը, որպեսզի փոխառություն վերցնի «Գազպրոմի» հետ պայմանագրի համաձայն գազի դիմաց վճարման համար:
Նոյեմբերի 22-ին «Գազպրոմը» Քիշնևին տեղեկացրել էր 48 ժամից գազամատակարարման հնարավոր դադարեցման մասին, քանի որ այդ օրը «Մոլդովագազը», ըստ նոր պայմանավորվածության, պետք է վճարեր մուծման 100 տոկոսը, սակայն դա տեղի չի ունեցել:
Պեսկովը խոսել է Մոլդովային գազ մատակարարելու հարցից․ երկխոսությունը կարող է շարունակվել