Ավտոմեքենան բախվել է տրակտորին. 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Ոստիկանությունը պարզում է տրակտորավարի, Lada-ի վարորդի և վիրավորների ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Ձորաղբյուր–Զովք ճանապարհին միմյանց են բախվել «Բելառուս» տրակտորն ու «Lada priora»–ն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 մարդ տեղում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է տրակտորավարի, Lada-ի վարորդի և վիրավորների ինքնությունը։