ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Կառավարության գրավոր քվեարկության արդյունքում Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ազատվել է պաշտոնից: Տեղեկությունը հրապարակվել է գործադիրի պաշտոնական կայքում։
Armtimes.com–ը հայտնում է, որ Մաթևոսյանը կնշանակվի ՀՀ փոխվարչապետ: Այդ պաշտոնը թափուր էր մնացել Սուրեն Պապիկյանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո:
Մաթևոսյանը մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերի 16-ին: