Այսօրվա դրությամբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ. ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար

Նիկոլայ Բորդյուժա. Արխիվային լուսանկար
Բորդյուժայի կարծիքով` հայ-ադրբեջանական սահմանին զինված միջադեպերն անթույլատրելի են. չէ՞ որ լուծումների որոնման քաղաքակիրթ ձևեր կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այսօր լուծված համարել չի կարելի. Sputnik–ի լրագրող Արմեն Գասպարյանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
Բորդյուժան կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը ԽՍՀՄ-ի չավարտվող փլուզման շարունակությունն է։ Սկզբունքորեն ՀԱՊԿ–ը կարող է չեզոքացնել հետխորհրդային տարածքում և՛ այդ, և՛ մյուս հակամարտությունները, կազմակերպությունն ունի ցանկացած իրավիճակի վրա ուժով ազդելու բոլոր գործիքները։
Արարատ Միրզոյանը Լավրովին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
«Սակայն այդ գործիքները չի կարելի կիրառել. չի կարելի, օրինակ, Ադրբեջանի դեմ օգտագործել ՀՀ (և այլ պետությունների) դաշնակից Ռուսաստանի զորքերը։ Պարզապես չեմ պատկերացնում` ինչպես է դա հնարավոր։ Քանի որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մտնում են ԱՊՀ կազմի մեջ։ Նշանակում է` պետք է լուծման խաղաղ ուղիներ փնտրել», – ասել է Բորդյուժան։
Ըստ նրա` խնդրից դիվանագիտական ելք է փորձում գտնել Ռուսաստանը որպես ՀԱՊԿ–ում համակարգ ստեղծող երկիր։ Այդ իսկ պատճառով և՛ ՌԴ նախագահը, և՛ երկրի ԱԳՆ–ն արտակարգ միջոցներ են ձեռնարկում`Հայաստանի և Ադրբեջանի միջև մեծ պատերազմ թույլ չտալու համար։

«Ինչ վերաբերում է Ղարաբաղին, չեմ կարծում, թե այնտեղ ամեն ինչ ավարտվել է։ Նախ` որովհետև չի որոշվել ԼՂ կարգավիճակը` փոխադարձ համաձայնությամբ, և այնտեղ դեռ վեճեր կլինեն։ Տա աստված, որ այդ վեճերը խաղաղ անցնեն», – ասում է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին, Բորդյուժայի խոսքով, անթույլատրելի է. չէ՞ որ սահմանային խնդիրների լուծման քաղաքակիրթ ձևեր կան։ Եվ ինչո՞ւ է պետք կրակել, եթե կարելի է աշխատանքային խմբեր ստեղծել, արխիվներից քարտեզներ հանել. այդպես է արվում ամբողջ աշխարհում, և Խորհրդային Միության նախկին տարածքում ամեն ինչ հենց այդպես է տեղի ունեցել։ Ռուսաստանը Ղազախստանի հետ, Ղազախստանն Ուզբեկստանի հետ. այժմ ճիշտ է դժվարություններով, բայց գործընթաց է տեղի ունենում Ղրղզստանի և Տաջիկստանի միջև։
Հայաստանի օրակարգում կա՞ Արցախի ճանաչման հարցը. պատասխանում է Փաշինյանը
Նիկոլայ Բորդյուժան համոզված է, որ պետք է պայմանավորվածություն ձեռք բերել. պատմության մեջ ոչ մի սահմանային վեճ ուժի միջոցով չի լուծվել։ Ռուսաստանի միջնորդական ջանքերն էլ դրական արդյունքի կհանգեցնեն։