Ժամկետային զինծառայող Սուրիկ Սաֆարյանի սպանության դեպքով հարուցվել է քրգործ

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող էր զոհվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Երեկ հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող Սուրիկ Սաֆարյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ (սպանություն), 7-րդ (սպանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) և 13-րդ կետերով (սպանություն ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հարուցվել է քրեական գործ:
«Վիրավորներ էլ կան»․ Ավետյանը՝ Գեղարքունիքում տեղի ունեցած հրաձգության մասին
Հավելենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերում։
ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրիկ Յուրիկի Սաֆարյանը թշնամու կրակոցից ստացել է կրծքավանդակի կողմնային պատի հրազենային միջանցիկ մահացու վնասվածք: Կատարվում է նախաքննություն: