Նորվեգիայում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Pilot Flight Academy թռիչքային դպրոցի հիմնադիրը տեղի ունեցածը «ողբերգական իրադարձություն» է անվանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Թեթև ուսումնական ինքնաթիռը, որտեղ հրահանգիչ և երկու աշակերտ կար, կործանվել է Նորվեգիայի Լարվիկ քաղաքում, ողջ մնացածներին գտնելու հույս չկա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NRK հեռուստաընկերությանը։
«Երեքշաբթի առավոտյան թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել Լարվիկում։ Տեղի ժամանակով ժամը 12.00–ի սահմաններում ոստիկանությունը հայտնել է, որ ողջ մնացածներին գտնելու հույս չկա», – հայտնել է հեռուստաընկերությունը։
Ան-12 ինքնաթիռի կործանման վայրում 5 մարմին է հայտնաբերվել
Pilot Flight Academy թռիչքային դպրոցի հիմնադիր Ֆրուդե Գրանլունդը հաստատել է հեռուստաընկերությանը, որ ինքնաթիռը պատկանել է դպրոցին, և տեղի ունեցածը «ողբերգական իրադարձություն» է անվանել։ Նա նաև հայտնել է, որ օդանավում հրահանգիչ ու երկու աշակերտներ են եղել։
Փրկարարներն այժմ որոնումներ են իրականացնում դեպքի վայրում։