Մխիթարյանը հետաքրքրում է «Կրասնոդարին» և «Զենիթին». Գալիցկին զանգել է հայ կիսապաշտպանին

Հենրիխ Մխիթարյան. Արխիվային լուսանկար
Ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Ռոմայից» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ծագած հերթական կոնֆլիկտի պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին կապ է հաստատել «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Տեղեկությունը հաղորդում է «Матч ТВ»–ի թղթակիցը:
Կիսապաշտպանը կարող է անվճար հեռանալ այս ձմռանը՝ հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ծագած հերթական կոնֆլիկտի պատճառով:
Ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիր կա, համաձայն որի` Մխիթարյանը կարող է հեռանալ առանց փոխհատուցման։ Այդ մասին հայտնի է դարձել իտալական աղբյուրներից և ֆուտբոլիստի շրջապատից:
Մի բան այն չէ. Մխիթարյանը կհեռանա՞ «Ռոմայից»
Մխիթարյանը Գալիցկու հետ զրույցում քաղաքավարի կերպով մերժել է, նա, ընտանեկան պատճառներից ելնելով, մտադիր է մնալ Եվրոպայում. Մխիթարյանը փոքր երեխա ունի, և ընտանիքը չի ցանկանում տեղափոխվել:
Այլ աղբյուրներից հայտնի է դարձել նաև, որ «Զենիթը» նույնպես հետաքրքրված է Մխիթարյանին ձեռք բերելու հարցում, սակայն վերջինս նրանց նույնպես մերժել է: Իսկ ահա Մոսկվայի «Սպարտակը» չի դիտարկում ֆուտբոլիստի թեկնածությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի համար։
Մխիթարյանի մխիթարության գոլը չփրկեց մեր թիմին Գերմանիայի հետ խաղում. խմբում 4–րդն ենք
Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա Մխիթարյանը մասնակցել է 16 հանդիպման, դարձել 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը հռոմեացիների հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին, իսկ տրանսֆերը գնահատվում է 15 միլիոն եվրո։