Կուսումնասիրվեն ուղեղի կաթվածը, աուտիզմն ու ալցհեյմերը. գերժամանակակից կենտրոն ԵՊԲՀ-ում

«Ուղեղի կենտրոնի» շինարարական աշխատանքները մեկնարկել էին այս տարվա հունվարի 24–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Շուտով ԵՊԲՀ-ում կբացվի գերժամանակակից կենտրոն, որտեղ ուսումնասիրվելու են ուղեղի կաթվածը, աուտիզմն ու ալցհեյմերը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Ավարտում ենք «Ուղեղի կենտրոնի» շինարարությունը, որը դառնալու է բժշկակենսաբանության նոր գիտակրթական կենտրոն, որտեղ երիտասարդ հետազոտողները և գիտնականները կունենան գերժամանակակից բոլոր հնարավորությունները՝ զբաղվելու գիտությամբ և ձեռք բերելու հետազոտական հմտություններ»,–գրել է Մուրադյանը:
Որոշումը փոփոխման ենթակա չէ. ի՞նչ խնդիր կա հայտնի միկրովիրաբույժի ու ԵՊԲՀ ռեկտորի միջև
Նշենք, որ կենտրոնի շինարարական աշխատանքները մեկնարկել էին այս տարվա հունվարի 24–ին։ Կենտրոնը կառուցվում է ՀՀ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում, Համաշխարհային բանկի և ԵՊԲՀ աջակցությամբ: