ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը նոյեմբերի 23-ին հյուրընկալել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն:
Այս մասին հայտնում են ԱԺ-ի լրատվական ծառայությունից։
Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Ժերար Լարշեին «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին մասնակցելու հրավերի համար:
Ֆրանսիայի Սենատի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար՝ նշելով, որ հանգամանորեն հետևում են հայաստանյան իրավիճակին և քաջատեղյակ են հետպատերազմյան զարգացումներին:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն (23 նոյեմբերի, 2021թ․). Փարիզ
© Photo : official site of the Parliament of RA
Գործընկերները հատկանշական են համարել այն, որ համաժողովն անց է կացվելու 2020թ. նոյեմբերի 23-ին Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի գրեթե միաձայն ընդունումից մեկ, և Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի ընդունումից 20 տարի անց:
Կողմերն անդրադարձել են Հայաստանի սահմանին Ադրբեջանի իրականացրած սադրիչ և ագրեսիվ գործողություններին՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն (23 նոյեմբերի, 2021թ․). Փարիզ
© Photo : official site of the Parliament of RA
Շեշտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու և մանդատի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը, ուշադրություն է հրավիրվել հետպատերազմյան հումանիտար խնդիրների հրատապ կարգավորմանը, այդ թվում՝ բոլոր ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման անհրաժեշտությանը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն (23 նոյեմբերի, 2021թ․). Փարիզ
© Photo : official site of the Parliament of RA
Զրուցակիցներն անդրադարձել են հանդիպումից ժամեր առաջ հայ-ադրբեջանական սահմանից Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ բացած կրակին, ինչի հետևանքով զոհվել է զինծառայող Սուրեն Սաֆարյանը:
Հանդիպումը եզրափակվել է ՀՀ ԱԺ-ի եւ ՖՀ Սենատի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ։