«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ

«Հայաստան» խմբակցությունը իշխանությունից պահանջում է զերծ մնալ որևէ համաձայնությունից, որը կխախտի ՀՀ Սահմանադրության պահանջները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ շրջանառության մեջ դնելով սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Տեղեկությունը հայտնում է խմբակցության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ խորհրդարանական լսումների անհրաժեշտություն կա, քանի որ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով այսօր hայ ժողովուրդը և հայոց պետականությունը կանգնած են լրջագույն սպառնալիքների առջև:
ԵԱՀԿ Մինսկի խումբն առանց օրակարգի է մնացել․ Երևանում Արցախի հարցով լսումներ անցկացվեցին
«Լսումները տեղի կունենան ՀՀ Ազգային ժողովում, նոյեմբերի 25-ին, ժամը 11:00-16:00-ն»,– նշված է հաղորդագրության մեջ:
Շեշտվում է, որ թուրք-ադրբեջանական շարունակվող ագրեսիան օրակարգ է բերել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման խնդիրը, որի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի և կառավարող վարչախմբի առանձին ներկայացուցիչների հայտարարությունները հակասում են հայ ժողովրդի կենսական շահերին և կարող են սպառնալ ժողովրդի ֆիզիկական գոյությանը:
Հաագայում լսումներն ավարտվել են. Բաքվի պահանջը դատարանից մեկն է` մերժել Հայաստանին
Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագծում խմբակցությունը իշխանությից պահանջում է զերծ մնալ որևէ բանակցություններից, գրավոր և բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ Սահմանադրության պահանջները։
Շեշտվում է, որ սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ հարցը որևէ կերպ չի կարելի տարանջատվել Արցախի ժողովրդի`իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումից։