ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Երևանյան ռեստորաններից մեկում ենթադրաբար թռչնամսից թունավորման դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում են Burgery Angus & more սննդի կետից։
«Վերջին շրջանում երևանյան սննդի տարբեր կետերում հաճախացել են թռչնամսի օգտագործմամբ պայմանավորված թունավորման դեպքերը։ Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Burgery Angus&More ռեստորանում։ Այս պահին սերտորեն համագործակցում ենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) և Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ»,– նշում են ռեստորանից և հայտնում, որ ներկա պահին իրականացվում են լաբորատոր անհրաժեշտ փորձաքննություններ։
Ստուգումների արդյունքները հայտնի կլինեն սույն թվականի նոյեմբերի 25-ին։ Ստուգումներով պայմանավորված՝ Burgery Angus & More ռեստորանը ժամանակավորապես փակ է։