Բուլղարիայում ավտոբուսի սարսափելի վթարի վայրը` լուսանկարներում

Բուլղարիայում ավտոբուսի վթարի պատճառ կարող էին դառնալ տեխնիկական անսարքությունն ու մարդկային սխալը։
Sputnik
1 / 7

Ոստիկաններն ու փրկարարները այրված ավտոբուսի մոտ։

2 / 7

Վթարի վայրը Բուլղարիայի Բոսնեկ գյուղի մոտակայքում։

3 / 7

Փրկարարները այրված ավտոբուսի մոտ։

4 / 7

Լրագրողը նյութ է պատրաստում այրված ավտոբուսի մոտակայքում։

5 / 7

Ոստիկաններն ու փրկարարները այրված ավտոբուսի կողքին:

6 / 7

Դեպքի վայրը։

7 / 7

Լրագրողներն ու ոստիկանները այրված ավտոբուսի մոտակայքում։

Այսօր` նոյեմբերի 23–ին, Բուլղարիայում սարսափելի վթար է տեղի ունեցել։ Տեղական ժամանակով ժամը 03:00-ին (Երևանի ժամանակով ժամը 05:00-ին,– խմբ.) Սոֆիա-Բլագոևգրադ մայրուղու 31-րդ կիլոմետրում: 52 մարդ տեղափոխող ավտոբուսը նախօրեին երեկոյան հատել էր Բուլղարիայի սահմանը` Ստամբուլից ուղևորվելով Հյուսիսային Մակեդոնիա։
Վարկածներից մեկի համաձայն՝ բախման պատճառով ավտոբուսի դռներն արգելափակվել են, և մարդիկ չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ:
«Մասշտաբներով աննախադեպ ողբերգություն է». Բուլղարիայի ավտոբուսի վթարի տեսանյութը
Զոհերի թվում է ավտոբուսի վարորդը։
Լրատվամիջոցները գրում են, որ պաշտոնական վարկածների համաձայն` Բուլղարիայում ավտոբուսի վթարի պատճառ կարող էին դառնալ տեխնիկական անսարքությունն ու մարդկային սխալը։