«Արմավիր» ՔԿՀ–ի դատապարտյալի համար բերված հեռուստացույցի մեջ բջջային հեռախոսներ են եղել

«Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները դատապարտյալի համար նախատեսված հեռուստացույցից հեռախոսներ են հայտնաբերել
ՔԿՀ աշխատակիցները հեռուստացույցը զննության են ենթարկել ժամանակակից սարքի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալներից մեկի անունով բերված հեռուստացույցի մեջ բջջային հեռախոսներ են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ` ժամը 15։30-ի սահմաններում։
«Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել դատապարտյալ Վ․ Ս․-ի անվամբ քաղաքացի Վ․ Մ․-ի կողմից բերված հեռուստացույցը։ Արդյունքում հեռուստացույցի միջից հայտնաբերվել է 5 բջջային հեռախոս»,–նշված է հաղորդագրության մեջ։
«Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները դատապարտյալի համար նախատեսված հեռուստացույցից հեռախոսներ են հայտնաբերել
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Ազատազրկումը պետք է լինի ծայրահեղ միջոց. նախարարն ասաց` երբ կդադարի գործել «Նուբարաշենը»