ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Շիրակի մարզում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` այսօր` ժամը 17։50-ի սահմանում, «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվել է ու հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել Գյումրու հիվանդանոց։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և տուժածների ինքնությունը։