Թուրքիայի արևելքում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էրզրում քաղաքից 50 կմ հեռավորության վրա։ Օջախի խորությունը 10 կմ խորության վրա է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի արևելքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։
Թուրքիայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էրզրում քաղաքից 50 կմ հեռավորության վրա (պատմական Արևմտյան Հայաստան ,– խմբ.):
Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին նույնպես Էրզրում նահանգում 5,2 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել։ Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել. ցնցումները զգացվել են նաև Ստեփանակերտում