Տղամարդը փորձել է նետ արձակել Քիշնևի քաղաքապետարանի վրա

Քիշնև
Մոլդովայի մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպի լուսանկարները հրապարակվել են սոցիալական ցանցերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Անհայտ անձը փորձել է կրակել Քիշնևի քաղաքային վարչակազմի շենքի վրա, հայտնում է Sputnik Մոլդովան։
«Քիշնևում արտասովոր դեպք է տեղի ունեցել, աղեղը ձեռքին անհայտ տղամարդը փորձել է նետ արձակել քաղաքապետարանի շենքի վրա, երիտասարդին կանգնեցրել են ոստիկանները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բնականաբար, շենքը այդ «միջնադարյան հարձակումից» վնաս չի կրել։ Երիտասարդի արարքի մոտիվները պարզվում են։ Միջադեպի լուսանկարները հրապարակվել են սոցցանցերում։