«Շքեղ թագուհի». Էլինա Ջանիբեկյանը հայկական տարազով ու զարդերով հիացրել է երկրպագուներին

Էլինա Ջանիբեկյան
Էլինան հաճախ է հայկական մշակույթին նվիրված գրառումներ անում ու լուսանկարներ հրապարակում սոցցանցերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանաբնակ հայտնի պրոդյուսեր, «Comedy Club Production»-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանը, հայկական տարազով ու ավանդական զարդերով նոր լուսանկար է հրապարակել Instagram–ում։
Էլինա Ջանիբեկյան
Առաջիններից մեկն արձագանքել է երգչուհի Ալսուն ու էմոջիով մեկնաբանություն թողել լուսանկարի տակ։ Իսկ հայտնի ռեստորանատեր Գայանե Բրեիովան գրել է. «Դու շքեղ ես»։
Էլինայի հետևորդները ևս շատ են հավանել լուսանկարը, նրանք բազմաթիվ մեկնաբանություններ են գրել. «Աստվածուհի։ Գեղեցկուհի ես։ Թագուհի»։
«Կրակ է, ոչ թե կին». Ժաննա Լևինան սոցցանցում «ֆուրոր» է արել
Նշենք, որ Էլինա Ջանիբեկյանը սոցցանցային իր էջերում հաճախ է հայկական մշակույթին ու պատմությանը նվիրված լուսանկարներ և գրառումներ հրապարակում:
Էլինա Ջանիբեկյանը Երևանի ֆոնին ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել