Ռավշանա Կուրկովան բաժանվել է Սերգեյ Ամարյանից. ԶԼՄ

Ռավշանա Կուրկովա
Ռավշանա Կուրկովան ու Սերգեյ Ամարյանը մեկ որդի ունեն։ Զույգը այդպես էլ չէր գրանցել հարաբերությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Հանրահայտ դերասանուհի և մոդել Ռավշանա Կուրկովան բաժանվել է հայ ընկերոջից՝ միլիոնատեր բիզնեսմեն Սերգեյ Ամարյանից։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Խոսակցություններ են պտտվում, որ Ամարյանն արդեն հանդիպում է «Cream Soda» երաժշտական խմբի անդամի Աննա Ռոմանովսկայայի հետ։
«Բախտդ բերել է, տղամարդ». Ռավշանա Կուրկովայի հայ ընկերը համատեղ լուսանկար է հրապարակել
Հիշեցնենք՝ Կուրկովան և Ամարյանը մեկ տարեկան որդի ունեն, անունը՝ Գասպարը։ Ռավշանան որդու նկարն առաջին անգամ հրապարակել էր այս տարվա օգոստոսին։
Ռավշանա Կուրկովան հիվանդ չէ. դերասանուհին խոսել է դեմքի կապտուկների «ծագման» մասին