ՊՆ–ն հրապարակեց զոհված զինծառայողի անունը

Здание Министерства обороны РА
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ այսօր արձակված կրակոցների հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)»,– նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ժամը 18։10-ի սահմաններում։
Ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։