ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մոտ փոխհրաձգություն է սկսվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Telegram-յան մի շարք ալիքներ հաղորդում են, որ հայկական դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել։
ՊՆ–ն առայժմ չի հաստատում այդ տեղեկությունը։