ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի– Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Բելառուսի ղեկավարները միմյանց տեղեկացրել են երկրներում առկա իրավիճակի մասին:
Քննարկվել է նաև ՀԱՊԿ շրջանակներում առկա խնդրահարույց հարցերը:
ՀՀ վարչապետը Բելառուսի նախագահին տեղեկացրել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին: