ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնության առաջին իսկ օրը հայ զինծառայող մարզիկները նվաճել են մի քանի մեդալներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ առաջնությանը մասնակցելու համար ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը մեկնել է Իրան։
ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը մեկնել է Իրան զինվորականների ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությանը մասնակցելու համար (Նոյեմբերի 2021)
© Photo : official site of MoD of RA
«Ըմբշամարտի առաջնության մեկնարկային օրը՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ բոլոր զինծառայող-ըմբիշները նվաճել են մեդալներ՝ 57 և 74 կգ քաշային կարգերում Մանվել Խնձրցյանը և Մենուա Յարիբեկյանը արժանացել են բրոնզե, իսկ 86 կգ քաշային կարգում Մհեր Մարկոսյանը՝ արծաթե մեդալների»,–նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը մեկնել է Իրան զինվորականների ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությանը մասնակցելու համար (Նոյեմբերի 2021)
© Photo : official site of MoD of RA
Ի դեպ, այսօր էլ մրցապայքարի են դուրս եկել Հարություն Մանուկյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ)։
ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը մեկնել է Իրան զինվորականների ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությանը մասնակցելու համար (Նոյեմբերի 2021)
© Photo : official site of MoD of RA
Հավելենք, որ զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցում են 22 երկրների մարզիկ զինծառայողներ։ ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված ըմբիշները պայքարում են գրեթե բոլոր քաշային կարգերում։ Այն կավարտվի նոյեմբերի 25-ին։