ԻԻՀ–ում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել արտգործնախարարին

Արսեն Ավագյանն Իրանում ՀՀ դեսպան է նշանակվել 2021 թվականի հոկտեմբերի 13-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի, Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստան հանրապետության նորանշանակ դեսպան Արսեն Ավագյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին։ Տեղեկությունը հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։
«Ավագյանը նոյեմբերի 20-ին նաև իր հաշվետվությունն է ներկայացրել Հուսեյն Ամիր Աբդոլլահիանին»,– նշում են դեսպանությունից:
Իրանում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին (22 նոյեմբերի, 2021). Թեհրան
Արսեն Ավագյանն Իրանում ՀՀ դեսպան է նշանակվել 2021 թվականի հոկտեմբերի 13-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Արտաշես Թումանյանին։