Հայտնի են դպրոցական ձմեռային արձակուրդների օրերը. ԿԳՄՍՆ հայտարարությունը

Դպրոց. Արխիվային լուսանկար
Դպրոցականների ծնողներն այս տարվանից սկսած Նոր Տարվա օրերին կհանգստանան դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը ներառյալ, հանգստյան օր կլինի նաև հունվարի 6-ը՝ Սուրբ ծնունդը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են 2021-2022թթ. դպրոցական ձմեռային արձակուրդների օրերը։
Նախարարի հրամանի համաձայն` առաջին և երկրորդ դասարանցիներին ձմեռային արձակուրդներ կտրամադրվեն 2021թ.ի դեկտեմբերի 27-ից մինչև 2022թ. հունվարի 23-ը ներառյալ։
ՌԱԴԻՈ
Եթե աշխատում են հիմնարկները, տրանսպորտը, ապա միայն բուհերի, դպրոցների փակումն անիմաստ է
3-12-րդ դասարանիները ձմռանը կհանգստանան 2021թ.-ի դեկտեմբերի 27-ից մինչև 2022թ. –ի հունվարի 9-ը ներառյալ։
Հիշեցնենք` ՀՀ աշխատող քաղաքացիներն այս տարի Ամանորին կունենան 3 հանգստյան օր։ Ազգային ժողովը նոյեմբերի 17–ի նիստում երկրորդ ու վերջնական ընթերցմամբ հաստատել է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը: Փոխված օրենքով Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատվել են։ ՀՀ աշխատող քաղաքացիներն այս տարվանից սկսած Նոր տարվա օրերին կհանգստանան դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը ներառյալ, հանգստյան օր կլինի նաև հունվարի 6-ը՝ Սուրբ ծնունդը:
Սյունիքի որոշ տեղերում զինված ադրբեջանցիները տեղակայված են դպրոցների հարևանությամբ. ՄԻՊ