ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ժամեր առաջ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ժամկետային զինծառայող է զոհվել։ Տեղեկությունը armtimes.com–ին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Զինծառայողը վիրավորվել է, հիվանդանոցի ճանապարհին մահացել։
Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում՝ հայ-ադրբեջանական շփման գծի ուղղությամբ, փոխհրաձգություն է սկսվել։ Telegram-յան մի շարք ալիքներ հայտնել էին, որ հայկական դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել։