Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊՆ

Հայ–ադրբեջանական սահման
Հակառակորդի կողմից ւժերի ու միջոցների էական տեղաշարժ չի արձանագրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերական կայուն է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը և հավելում, որ տվյալները նոյեմբերի 22-ի ժամը 12։00-ի դրությամբ են։
«Հակառակորդի կողմից սադրանքներ չեն արձանագրվել, ուժերի ու միջոցների էական տեղաշարժ՝ նույնպես»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի հերթական սադրանքը ՅՈւՆԵՍԿՕ-ում․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ նախաձեռնության մասին
Տեղեկացվում է, որ օպերատիվ իրադրությունը լիարժեք վերահսկվում է ՀՀ ԶՈՒ կողմից։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 6 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։