Եթե 48 ժամից չվճարեն, գազամատակարարումը կդադարեցվի. «Գազպրոմը» զգուշացրել է Մոլդովային

Կոմպրեսորային կայան
Նոր պայմանագիրը ստորագրվել է Մոլդովայի պայմաններով, բայց պետությունը միևնույնն է` չի կատարում փաստաթղթի պահանջները։ Իրավիճակը շտկելու համար ընդամենը 48 ժամ է մնացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. «Գազպրոմի» ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիանովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում պարզաբանել է՝ ընկերությունը որ դեպքում կարող է դադարեցնել Մոլդովայի գազամատակարարումը: Նրա խոսքով՝ դա տեղի կունենա, եթե 48 ժամից վճարումն ամբողջ ծավալով չկատարվի: Հենց այս պայմաններն են նշված «Գազպրոմի» ու Մոլդովայի կնքած պայմանագրում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հաշվի առնելով Մոլդովայի տնտեսական ու ֆինանսական բարդ վիճակը, «Գազպրոմի» նկատմամբ պարտքային պարտավորությունների վճարման հնարավորությունը պահպանելու ձգտումը, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի դիրքորոշումը, որին մոլդովական կողմը բազմաթիվ անգամ է դիմել աջակցության համար` «Գազպրոմը» որոշել էր պայմանագիր կնքել փաստացի մոլդովական կողմի պայմաններով, սակայն էական ու կարևոր կետով՝ Մոլդովան ժամանակին պետք է կատարի գազի դիմաց ընթացիկ վճարումները»,– ասել է Կուպրիանովը:
Ռուսաստանից Հայաստան ուղիղ ներդրումները գերազանցել են 3 մլրդ դոլարը. ԵԱԶԲ
Նա ընդգծել է, որ ընթացիկ վճարումների հերթական ժամկետը լրանում է այսօր` նոյեմբերի 22-ին, սակայն վճարումը չի կատարվել։ Պայմանագրի համաձայն` ընկերությունը մոլդովական կողմին տեղեկացրել է, որ 48 ժամից գազամատակարարումը կդադարեցվի:
«Գազպրոմն» ու «Մոլդովագազը» հոկտեմբերի 29-ին 5 տարով երկարաձգել էին գազամատակարարման պայմանագիրը՝ սկսած նոյեմբերի 1-ից: Ռուսական ընկերությունը հայտնել էր, որ կողմերը արձանագրություն են ստորագրել գազի ոլորտում ընթացիկ հարցերի կարգավորման վերաբերյալ, համաձայնագրի երկարաձգման պայմաններն էլ փոխշահավետ են:
Իրենց իսկ գործիքով. Եվրոպան Ռուսաստանից գազային բումերանգ է ստացել
Մոլդովայի իշխանությունն իր հերթին տեղեկացրել էր, որ նոր պայմանագրում մոլդովական կողմի առաջարկած բանաձևն է օգտագործվելու։ Բացի այդ, 2022 թվականին «Գազպրոմի» հանդեպ «Մոլդովագազի» պարտքի աուդիտ է անցկացվելու։ Այնուհետև պարտքը մարվելու է հինգ տարվա ընթացքում։
ԵԱՏՄ-ում հաստատվել է մետաղագործական ձեռնարկությունները հումքով ապահովելու ծրագիրը