Կողոպուտի փորձ՝ «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում

Անհայտ անձանցից մեկը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին, իսկ մյուսը դեռևս գտնվում է փախուստի մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Երկու դիմակավորած անձինք՝ երկաթյա ձողերով զինված, նոյեմբերի 20-ին, ժամը 05։00-ի սահմաններում կողոպտելու նպատակով փորձել են ջարդել «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի ստորգետնյա անցման տարածքում տեղակայված վճարային տերմինալն ու սուրճի-մեքենան։ Տեղեկությունը հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ից։
Ռեկորդակիր կողոպուտը, կամ ինչպես վնասված անվադողը «փրկեց» Վան Գոգի 20 կտավը
«Անհայտ անձինք կոտրել են վճարային տերմինալն ու սուրճի-մեքենան: Չնայած ուշ ժամին՝ ընկերության աչալուրջ աշխատակիցների կողմից օրինազանցներից մեկի փախուստը կանխվել է, և նա հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին: Երկրորդ անձի ինքնությունը նույնպես հայտնի է, սակայն վերջինս դեռևս գտնվում է փախուստի մեջ»,– նշում են ՀԿԵ–ից։
Պատահարն արձանագրվել է նաև «ՀԿԵ» ՓԲԸ տեսանկարահանման համակարգի միջոցով: