ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայի (ՖՊԼ) ընդհանուր ժողովում Ռուսաստանի ֆուտբոլային միության մրցավարական կոմիտեի նախկին ղեկավար Աշոտ Խաչատուրյանցը միաձայն ընտրվել է պրեմիեր լիգայի նախագահ։ Նա այդ պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն էր։
Ավելի վաղ sport-express-ը հայտնել էր, որ Խաչատուրյանցը պետք է ներկայացնի լիգայի զարգացման ռազմավարությունը։
Տեղեկացնենք, որ այժմ ՖՊԼ-ի ընդհանուր ժողովում քվեարկությանը մասնակցում են միայն 16 ակումբների ներկայացուցիչները, լիգայի նախագահը ձայնի իրավունք չունի։
Նշվում է, որ Խաչատուրյանցը ցանկանում է փոփոխել լիգայի կանոնադրությունն ու ընդհանուր ժողովում ձայնի իրավունք տալ նախագահին։