ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ զինծառայող և ըմբիշ Արման Անդրեասյանը (70 կգ) ոսկե մեդալ է նվաճել Իրանում զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Այսօր նաև մրցապայքարի էր դուրս եկել Հարություն Մանուկյանը (61 կգ), որը բրոնզ է նվաճել։
Դեռ պետք է պայքարեն Հրայր Ալիխանյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ)։
Երեկ՝ նոյեմբերի 21-ին, մրցապայքարի դուրս եկած բոլոր հայ զինծառայող-ըմբիշները նվաճել են մեդալներ։ 57 և 74 կգ քաշային կարգերում Մանվել Խնձրցյանը և Մենուա Յարիբեկյանը արժանացել են բրոնզե, իսկ 86 կգ քաշային կարգում Մհեր Մարկոսյանը՝ արծաթե մեդալների։
Հավելենք, որ զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցում են 22 երկրների մարզիկ զինծառայողներ։ ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված ըմբիշները պայքարում են գրեթե բոլոր քաշային կարգերում։ Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 25-ին։