Արցախում համապետական կարանտինին ընդառաջ Արտակ Բեգլարյանը խորհրդակցություններ է հրավիրել

Ստեփանակերտ
Ստեփանակերտ
Արցախի պետական նախարարը շեշտել է համապետական կարանտինի ժամանակ շահագրգիռ սուբյեկտների գործուն աջակցության ու բարձր կարգապահության անհրաժեշտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն այսօր խորհրդակցություններ է անցկացրել կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճի պայմաններում հանրային տրանսպորտի, հանրային սննդի օբյեկտների գործունեության և իրազեկման ու վերահսկողության աշխատանքների հետագա կազմակերպման շուրջ:
Խիստ մտահոգիչ որակելով մահվան դեպքերն ու հիվանդացության աճող թվերը՝ Բեգլարյանը հայտնել է, որ գործադիրը պատրաստվում է համընդհանուր սահմանափակումներ կիրառել Արցախում։ Պետական նախարարը շեշտել է համապետական կարանտինի ժամանակ շահագրգիռ սուբյեկտների գործուն աջակցության ու բարձր կարգապահության անհրաժեշտությունը: Նա ընդգծել է հատկապես հանրային սննդի ու տրանսպորտի ոլորտներում կանխարգելիչ աշխատանքների կարևորությունը դեպքերի նվազման գործում:
Արխիվային լուսանկար
Կա նվազում, սակայն կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը շարունակում է լարված մնալ
Բեգլարյանը վստահեցրել է, որ պետությունը, ըստ անհրաժեշտության, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված սահմանափակումների հետևանքով տնտեսվարողների կրած վնասները մեղմելու մեխանիզմներ է մշակելու և ներդնելու: Պետնախարարը կարևորել է նաև քաղաքացիների շրջանում իրազեկման աշխատանքների ու մասնագիտական խորհրդատվությունների պարբերաբար անցկացումը՝ պատվաստումների միջոցով կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելու հարցում:
Հիշեցնենք՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ի ժամը 22։00-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ Ստեփանակերտում և Արցախի Հանրապետության մի շարք քաղաքային համայնքներում սահմանվում է կարանտին։
Նշենք, որ նոյեմբերի 21-ին Արցախում կատարվել է 103 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 132 վարակակիր: Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 74-ինը՝ ծանր։
Հակաբիոտիկներն ու կորոնավիրուսը. մասնագետները խոսել են վտանգների մասին