ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ նոյեմբերի 25-ին և 26-ին տեղի կունենա ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։ Միջոցառումները կանցկացվեն Սանկտ Պետերբուրգի Տաուրիդ պալատում ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նախագահությամբ։
Նստաշրջանին կմասնակցեն նաև ԱՊՀ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ ու փորձագետներ։
Նոյեմբերի 25-ի նիստի շրջանակներում տեղի կունենան ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովների նիստեր։
Նոյեմբերի 26-ին Տավրիչեսկի պալատում տեղի կունենա ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 53-րդ լիագումար նիստը. խորհրդարանականները կքննարկեն Վեհաժողովի մշակած մոդելային օրինագծերը։