Այս պահին տեղեկություն չկա. կառավարությունը` Փաշինյան–Ալիև հնարավոր հանդիպման մասին

Կառավարությունն անդրադարձել է շրջանառվող լուրերին, թե նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպելու են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավանական հանդիպման առնչությամբ այս պահին տեղեկություն չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
ՌԱԴԻՈ
Ի՞նչ սպասել Փաշինյան–Ալիև բրյուսելյան հանդիպումից
Լուրեր են շրջանառվում, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալու է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում։

«Այս պահին նման տեղեկություն չկա։ Վարչապետի բոլոր հանդիպումների մասին պատշաճ ժամկետներում տեղեկատվություն տրամադրվում է», – նշեցին կառավարության մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը համաձայնել են դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում: