Անցնող շաբաթը հագեցած էր իրադարձություններով, որոնք չեն վրիպել Sputnik Արմենիայի ֆոտոխցիկներից։ Մասնավորապես, ուշադրության կենտրոնում սահմանամերձ բնակավայրերն էին։ Կապան–Ճակատեն ավտոճանապարհին Ադրբեջանի կողմից մաքսակետ տեղադրելուց հետո հայկական կողմը սկսեց այլընտրանքային ճանապարհ կառուցել։
Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել էին Սյունիք` տեղում իրավիճակին ծանոթանալու համար. մաքսակետի տեղադրման հետևանքով Բարձրավան, Որոտան և Շուռնուխ գյուղերը մասնակիորեն մեկուսացման մեջ հայտնվեցին։
Նախորդ շաբաթ Երևանում բացվեց սքեյթ–պարկը, որտեղ սքեյթի սիրահարները կարող են տարբեր հնարքներ փորձարկել։
Միաժամանակ, այս շաբաթվա ընթացքում ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովն այցելեց հայկական ԱԷԿ։
Բացի այդ, նոյեմբերի 18-19-ին Երևանում անցկացվեցին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը. Հայաստան էին ժամանել ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները, այդ թվում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Շաբաթը եզրափակվեց Երևանի երկնքում «Ռուսական վիտյազներ» ավիախմբի տպավորիչ թռիչքներով։