Պուտինը կորոնավիրուսի դեմ վերապատվաստվել է «Սպուտնիկ Լայթ»–ով

ՌԴ նախագահը նշել է, որ մշտապես կապի մեջ է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության կենտրոն ղեկավարության հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության կենտրոնի փոխտնօրեն Դենիս Լոգունովի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ վերապատրաստվել է։
Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հավելելով, որ Պուտինը պատվաստվել է «Սպուտնիկ Լայթ»–ով։
Պուտինը խոսել է ՆԱՏՕ-ի, Արևմուտքի և Արցախի հետ կապված «կարմիր գծերի» մասին
«Այսօր ձեր և ձեր գործընկերների առաջարկությամբ ես պատվաստվել եմ «Սպուտնիկ Լայթ»–ով. սա կոչվում է վերապատվաստվել»,– ասել Է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ պարբերաբար շփվում է ինստիտուտի ղեկավարության հետ։
«Մենք հնարավորություն ունենք խոսելու մարդկանց հուզող բոլոր թեմաների շուրջ և ծանոթացնելու ձեր տեսլականի հետ, թե ինչ է տեղի ունենում մեզ մոտ, ինչու անհրաժեշտություն կա պատվաստումների և վերապատվաստումների, խոսելու մեր երկրում «Սպուտնիկ Լայթի» կիրառման արդյունքների մասին»,–ասել է ՌԴ նախագահը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերի կարգավորման մեջ աճում է ՌԴ դիվանագիտության դերը. Պուտին
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 6-ին հավանություն է տրվել Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» արտադրելուն։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օրերս հայտնել էր, որ Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութն առաջիկայում կարտահանվի։
2021 թվականի փետրվարին Հայաստանում հաստատվել է նաև «Սպուտնիկ V» երկբաղադրիչ պատվաստանյութի օգտագործումը։