Լևոն Արոնյանը Հնդկաստանում անցկացվող բլից մրցաշարում առաջին տեղը զբաղեցրեց

Հնդիկ մրցակիցը վաստակել է նույնքան միավոր, ինչ Արոնյանը, սակայն հաղթանակը Արոնյանին է տրվել լրացուցիչ ցուցանիշների հաշվին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հնդկաստանում անցկացվող Tata Steel Chess India բլից մրցաշարում առաջին տեղն է զբաղեցրել։
Հայ գրոսմայսերը 11.5 միավոր է հավաքել հնարավոր 18-ից։ Նույնքան միավոր է վաստակել նաև հնդիկ շախմատիստ Արջուն Էրիգայսին, որը լրացուցիչ ցուցանիշներով երկրորդն էր:
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանը ջախջախել է Սերբիային
Բլից մրցաշարին մասնակցում էին 10 շախմատիստներ՝ Լևոն Արոնյանը (Հայաստան), Լե Կուանգ Լյեմը (Վիետնամ), Սեմ Շենկլենդը (ԱՄՆ), Սանտոշ Վիդիտը (Հնդկաստան), Բաշկարան Ադհիբանը (Հնդկաստան), Պարհամ Մաղսուդլուն (Իրան), Մուրալի Կարտիկեանը, Արջուն Էրիգայսին, ՌամեշբաբուՎայշալին, Ռամեշբաբու Պրագնանանդհան (բոլորը` Հնդկաստանից):